ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով հաստատված պլանի համաձայն, ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում 2019 թվականին կվերապատրաստվի 319 փրկարար:

Օգոստոսի 22-30-ը վերապատրաստվում էին ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական ջոկատների հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարների տեղակալները: 56 ժամյա դասընթացից 36-ը՝ տեսական դասերն էին, 44-ը՝ գործնական պարապմունքները: Դասընթացին մասնակցում էր 15 փրկարար:

Թեմաներն էին. ծառայության կազմակերպումը, փաստաթղթերի վարման կարգը, շնչառության համար ոչ պիտանի միջավայրում կատարվող աշխատանքներում կիրառվող շնչառական ապարատներ, դրանց կառուցվածքը, տեխնիկական բնութագրերը, վթարափրկարարական գործիքներ, հրդեհաշիջման տեխնիկական համալրվածություն, հրշեջ-փրկարարական ջոկատներում հրշեջ տեխնիկայի եւ տեխզինվածության տեխնիկական սպասարկման կարգն ու ժամկետները, փլատակների առկայության դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպումը, անվտանգության կանոնները վթարափրկարարակ գործիքներով եւ սարքավորումներով աշխատելիս, գազածխապաշտպան ծառայություն, հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը բարձրահարկ շենքերում եւ շինություններում, միջազգային փրկարարական արձագանքում եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ