ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով, հուլիսի 22-26-ը՝ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմայի «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնում անցկացվում է առաջին օգնության դասընթաց, որին մասնակցում են ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության, ճգնաժամային կառավարման պետական ակադեմայի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի, Արագածոտնի, Արարատի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատների ներկայացուցիչներ. ընդհանուր՝ 13 հոգի:

Դասընթացն անցկացվում է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորությունից ժամանած մասնագետների օգնությամբ: Բրիտանիայում աղետների բժշկության ինստիտուտն ամենազարգացածներից է։ Վերջին 4-5 տարում Հայաստանի փրկարարների համար պարբերաբար կազմակերպվել են նման դասընթացներ ամերիկացի եւ բրիտանացի մասնագետների մասնակցությամբ:

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ