Հուլիսի 19-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց հուլիսի 4-13-ը Բելառուսի Գոմել քաղաքում անցկացված պատանի հրշեջ-փրկարարների 17-րդ միջազգային հավաքի թիմի անդամներին:

Ֆելիքս Ցոլակյանը ողջունելով պատանի հրշեջ-փրկարարներին՝ գոհունակություն հայտնեց արժանի մրցակցության և մրցանակային տեղեր գրավելու համար:

Նախարարը կարևորեց երկիր ներկայացնելու մեր պատանիների առաքելությունը, խրախուսեց լինել ավելի նպատակասլաց՝ հաջորդ տարի առավել լավ արդյունքներ գրանցելու համար և խոստացավ ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի ԱԻ նախարարության պատանի հրշեջ-փրկարարների թիմը ունենա հավուր պատշաճի ուսանելու և մարզվելու բոլոր պայմանները:

Առավել մանրամասն՝ այստեղ