Հուլիսի 5-10-ը Աջարիայի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաք Բաթումում անցկացվեց Սեւծովյան երկրների փաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) միջազգային գավաթի առաջնությունը, որին մասնակցում էր 10 երկիր։ Հայաստանը ներկայացնում են մոտ 40 մարզիկ պատանիների, երիտասարդների, մեծահասակների, վետերանների եւ հաշմանդամություն ունեցողների խմբերում։ Մեր մարզիկներն ավարտել են ելույթները:

Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար Զորիկ Պողոսյանը 90 կգ քաշային կարգում եռամարտի 325 կգ ընդհանուր արդյունքով դարձավ բացարձակ առաջատար եւ ընդգրկվեց լավագույն մարզիկների տասնյակում։ Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոնը կարեւորեց այս հաղթանակը, քանի որ կարողացել է բարձր միավորներով առավելության հասնել թիմին մարտահրավեր նետած թուրք եւ ադրբեջանցի մարզիկների նկատմամբ, ցույց տալ « հայի ուժը»։

Առավել մանրամասն՝ այստեղ