Կրթական, ուսուցողական, վերապատրաստման ծրագրերում էլեկտրոնային գործիքներն ու հարթակները առավել արդյունավետ օգտագործելու նպատակով վերապատրաստվում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոսները: Վերապատրաստման դասընթացը վարում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մասնագետը: Ակադեմիայի պաշտոնական www.cmsa.am կայքում արդեն բացվել է նոր հարթակ՝ edu.cmsa.am:  Այստեղ արդեն տեղադրված են ՃԿՊԱ տարբեր մասնագիտությունների կրթական ծրագրերով դասավանդվող առարկաներից դասախոսությունների էլեկտրոնային տարբերակները: Դասախոսությունները մշտապես կթարմացվեն եւ կհամալրվեն:

Edu.cmsa.am հարթակը կդառնա ՃԿՊԱ-ում հեռավար կրթություն կազմակերպելու հիմքը: