Հարգելի գործընկերներ

Հուլիսի 8-ին ժամը 9:30-ին ԱԻՆ շարահրապարակում տեղի կունենա ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտներին ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Գերազանցությամբ ավարտած շրջանավարտներին դիպլոմները կհանձնեն ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Միջոցառման ավարտին Ֆելիքս Ցոլակյանը կպատասխանի լրագրողների հարցերին: