Հուլիսի 3-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրի «Հրդեհային պաշտպանություն» եւ «Կառավարումն արտակարգ իրավիճակներում» երկրորդ կուրսի ուսանողների համար արտադրական պրակտիկայի շրջանակներում կազմակերպվել էր մասնագիտական-մարզական միջոցառում:

Ծրագրում ներառված էին ուժային եւ ճկունության ուղղվածության, արագաշարժության, հավասարակշռության եւ արագ կողմնորոշման ունակության, մասնագիտական հմտությունների ձեւավորման եւ զարգացման վարժություններ:

Միջոցառման կազմակերպիչներ՝ փրկարարական ֆակուլտետի հակահրդեհային պատրաստության ցիկլի պետ, փ/ծ մայոր Հարություն Ղազարյանը եւ փրկարարական ֆակուլտետի ընդհանուր ֆիզիկական պատրաստության ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ Հայկ Ղազարյանը նշեցին, որ միջոցառման հիմնական նպատակը մասնագիտական ունակությունների եւ ապագա մասնագիտական արդյունավետ գործունեության համար պահանջվող հիմնական ֆիզիկական ունակությունների եւ կարողությունների, մասնագիտական անհրաժեշտ գիտելիքների, ինչպես նաեւ թիմային մտածողության ձեւավորումն ու զարգացումն է: