ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրի «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտության երկրորդ կուրսի 21 ուսանողի գործնական պարամունք-պրակտիկան կազմակերպվել է հենց ՃԿՊԱ բակում: Ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի դոցենտ Հովհաննես Խաչատրյանի գլխավորությամբ ուսանողները կատարում էին «Փողրակի բացազատում», «Մարտական հագուստի հագնում» եւ այլ վարժություններ: