Հունիսի 20-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աջակցությամբ` Երևան քաղաքի «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պահպանության հատուկ ջոկատի տարածքում պատանի հրշեջ-փրկարարները ցուցադրեցին Բելառուսի Հանրապետության Գոմել քաղաքում կազմակերպվելիք 17-րդ միջազգային մրցույթ-հավաքի թիմային պարապմունքները: Մանկապատանեկան հավաքի հիմնական նպատակն է սովորեցնել պատանիներին արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու և գործելու հմտությունները, ինչպես նաև խթանել համագործակցությունը տարբեր երկրների պատանի փրկարարների միջև:

Մարզումների առաջին հատվածում պատանի հրշեջ-փրկարարները «Այցեքարտ» խորագրի ներքո փորձեցին ներկայացնել Հայաստանի մշակութային արժեքները:

Քվանտ վարժարանի աշակերտ Նանե Ասատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պատանի հրշեջ-փրկարարական խմբի մասին տեղեկացել է իր ընկերներից, ովքեր նախկինում մասնակցել են վերոնշյալ մրցույթին: Նա նշեց, որ նմանատիպ ուժային մրցույթին մասնակցում է առաջին անգամ. «Նախկինում եղել են մրցույթներ, որոնց մասնակցել եմ, բայց ֆիզիկական պատրաստվածության մարզումներին մասնակցում եմ առաջին անգամ»:

Առավել մանրամասն՝ այստեղ