Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) 2019 թվականին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը կտրամադրի 40 միավոր հրշեջ–փրկարարական մեքենա։ Լոռու, Շիրակի եւ Սյունիքի մարզերի հրշեջ-փրկարարական ջոկատներն արդեն իսկ ստացել են 14 հրշեջ մեքենա, 3 ավտոսանդուղք եւ 1 կարգավար։ Եվս 26 միավոր տեխնիկա տարվա ընթացքում կժամանի Հայաստան։ Ծրագրի շրջանակում ճապոնացի մասնագետները վերապատրաստել են 42 փրկարարի՝ վարորդ-մեխանիկից մինչեւ ջոկատի հրամանատար: Բոլոր մեքենաներն այժմ մարտական հաշվարկում են։

Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, փ/ծ կապիտան Արգամ Հակոբյանի փոխանցմամբ՝ «Իսուզու» մակնիշի ավտոբաք-ամենագնացները տեխնիկական լայն հնարավորություններ ունեն՝ 3,5 տոննա տարողություն, ժամանակակից ձայնային եւ լուսային տվիչներ, 30 փողրակ՝ 600 մետր ընդհանուր երկարությամբ, թեթեւ քաշով եռածունկ աստիճաններ։

Առավել մանրամասն՝ այստեղ