ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով հաստատված պլանի համաձայն, հունիսի 17-21-ը ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացվում է «Որոնողափրկարարական հարցերով միջազզգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group` INSARAG) չափանիշներով որակավորման դասընթաց՝ «Վթարափրկարարական տեխնիկական միջոցների կիրառում»: Մասնակցում են Լոռու, Տավուշի, Շիրակի, Սյունիքի մարզերի քաղաքային որոնողափրկարարական թիմերի փրկարարները՝ 15 հոգի: Դասընթացի տեւողությունը 40 ժամ է, որից 16-ը՝ տեսական, 24-ը՝ գործնական:

Դասընթացի թեմաներն են. «Վթարափրկարարական աշխատանքներում կիրառվող տեխնիկական միջոցները եւ դրանց ներկայացվող հիմնական պահանջները», «Վթարափրկարարական աշխատանքներում կիրառվող տեխնիկական միջոցների խնամքը», «Մեխանիկական, էլեկտրական, ներքին այրման շարժիչով, պնեւմատիկ, հիդրավլիկ գործիքներ եւ սարքավորումներ», «Անվտանգության կանոնները վթարափրկարարական գործիքներով եւ սարքավորումներով աշխատելիս», «Վթարափրկարարական գործիքներով եւ սարքավորումներով փրկարարական աշխատանքների կազմակերպում»:

Փրկարարների՝ այս տարի նախատեսված վերապատրաստման 16 դասընթացից 7-ը INSARAG-ի չափորոշիչներով է: Արդեն կազմակերպվել է նման չորս դասընթաց.

«Տեխնիկական որոնում»

«Համակողմանի ապահովում»

«Ամրակապում»

«Պարանային աշխատանք»

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ