ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամաններով, ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում նշանակումներ են արվել:

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի փրկարարական ամբիոնի վարիչ Կարեն Զիրաքյանը նշանակվել է փրկարարական ֆակուլտետի դեկանի տեղակալ, ամբիոնի վարիչ է նշանակվել փրկարարական ֆակուլտետի դոցենտ Հովհաննես Բադալյանը, փրկարարական ֆակուլտետի հակահրդեհային ցիկլի պետ Հովհաննես Խաչատրյանն էլ նշանակվել է փրկարարական ֆակուլտետի դոցենտ:

ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի տեխնիկ-փրկարար Վահագն Հովակիմյանը նշանակվել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս: Նրան շնորհվել է լեյտենանտի սպայական կոչում:

Շնորհավորում ենք մեր գործընկերներին:

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ