Շիրակի մարզային փրկարարական ստորաբաժանումներն ամփոփեցին մայիսին կատարված աշխատանքը։ Շիրակի մարզպետարանի, մարզային ծառայությունների, մարզային տարհանման հանձնաժողովի, Գյումրու քաղաքապետարանի եւ այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ անցկացվել է «ՀԱԷԿ-ի միջուկային եւ (կամ) ճառագայթային վթարների դեպքում Արմավիր քաղաքից Գյումրի քաղաք տարհանված բնակչության ընդունման եւ տեղաբաշխման կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն։ Ըստ սցենարի՝ Հայկական ատոմակայանի ռեակտորի հովացման համակարգում առաջացել է ջրի արտահոսք, որն արագ աճում է: Ձախողվում է թողարկել կայանի վթարային սնուցման դիզելային գեներատորը եւ հայտարարվում է ՀԱԷԿ-ում տեղի ունեցած նախագծային վթարի մասին։ Անհրաժեշտ է տարհանել Արմավիր քաղաքի բնակչությանը եւ ժամանակավորապես վերաբնակեցնել Գյումրի քաղաքում:

Առավել մանրամասն՝ այստեղ