Ուժեղացված ռեժիմ Սևանա լճի հանգստյան գոտիների լողափերում

Հունիսի 7-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն աշխատանքային այց կատարեց Գեղարքունիքի մարզ: Այցի նպատակն էր ծանոթանալ մարզային փրկարարական վարչության, Գավառի և Սևանի փրկարարական ջոկատների, Սևանա լճի հանգստյան գոտիներում և հանրային լողափերում իրականացվող ջրափրկարարական ստորաբաժանումների աշխատանքներին:

ԱԻ նախարարի առաջին կանգառն ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունն էր, որտեղ գերատեսչության ղեկավարը շրջեց վարչության տարածքով, ծանոթացավ շենք-շինության պայմաններին, վարչության անձնակազմին, նրանց աշխատանքային պայմաններին, առկա խնդիրներին ու կարիքներին: Մարզի ընդհանուր աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար Ֆ. Ցոլակյանն առաջարկեց քննարկել մարզային վարչության շենքում այլ շահագրգիռ կառույցներին աշխատանքային տարածք հատկացնելու հարցը: Բացի այդ, նախարարը հանձնարարեց բարեկարգել վարչության շրջակա տարածքը և կանաչապատ գոտին:

Առավել մանրամասն՝ այստեղ