Հունիսի 5-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի պետական քոլեջում անցկացվեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն «Փլուզված շենքում որոնողափրկարարական եւ վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը» թեմայով: Նպատակն էր կատարելագործել արձագանքող ուժերի գործնական հմտությունները փրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներում, սերտացնել համագործակցությունն արձագանքող ուժերի միջեւ: Ներգրավված էին Տավուշի մարզային փրկարարական վարչության քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ թիմից մեկ եւ Նոյեմբերյանի թիվ 64 հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, ոստիկանության, շտապօգնության, «Հայաստանի էլեկտրական ցանցեր»,  «Գազպրոմ Արմենիա», «Վեոլիա ջուր» ընկերությունների տարածքային մասնաճյուղերի աշխատակիցներ, Նոյեմբերյանի պետական քոլեջի դասախոսական եւ ուսանողական անձնակազմերը:

Առավել մանրամասն՝ այստեղ