Մայիսի 3-31-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկավեցին 2018-2019 ուսումնական տարվա պետական ամփոփիչ ատեստավորման քննությունները՝ բակալավրի կրթական ծրագրով առկա եւ հեռակա ուսուցման ձեւերով 6 մասնագիտության գծով (ճգնաժամային կառավարում, կառավարում, անվտանգությունն արտակարգ իրավիճակներում, հրդեհային պաշտպանություն, փրկարարական գործ, քաղաքացիական պաշտպանություն, հրդեհային անվտանգություն), իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով 3 մասնագիտության գծով (հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում եւ նորոգում, կառավարում արտակարգ իրավիճակներում, հրդեհային պաշտպանություն):

Բակալավրի կրթական ծրագրով առկա եւ հեռակա ուսուցման վեց մասնագիտությունների գծով ավարտել է 178 ուսանող, որից 12-ը՝ գերազանցությամբ: Իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով ամփոփիչ ատեստավորման քննություններին երեք մասնագիտությունների գծով՝ 53 ուսանող, որից 15-ը՝ գերազանցությամբ:

Միջին մասնագիտական կրթական ծրագրի շրջանավարտների 50%- ը կրթությունը կշարունակի ակադեմիայի բակալավրի կրթական ծրագրում տարբեր մասնագիտությունների գծով, իսկ բակալավրի կրթական ծրագրի շրջանավարտների 25%- ը կրթությունը կշարունակի մագիստրոսի կրթական ծրագրում:

Այժմ Ակադեմիայում ընթանում են 2018-2019 ուսումնական տարվա կիսամյակային քննությունները եւ ստուգարքները, իսկ հունիսի 3-ից սկսվել է բակալավրի, մագիստրոսի եւ միջին մասնագիտական կրթական ծրագրերով 2019-2020 ուսումնական տարվա դիմորդների ընդունելությունը:

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ