Համաձայն Հայաս­տանի Հանրապետության կառավարության  «Հայաս­տանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2019/2020 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) եւ ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով՝ (վճարովի), առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին» 2019 թվականի ապրիլի 25-ի N 476-Ն որոշման, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային հատկացվել է 60 անվճար տեղ «Հրդեհային պաշտպանություն» եւ «Փրկարարական գործ» մասնագիտությունների գծով, որից հինգ տեղ տրամադրվել է Արցախի Հանրապետությանը: