Սաթենիկ Հրաչիկի Բակունց
Սաթենիկ Հրաչիկի ԲակունցԳյուղատնտեսական գիտությունների թեկնածու

Սաթենիկ Հրաչիկի Բակունց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի գիտական հետազոտությունների կենտրոնի պետ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու

Ծնվել է 1978 թվականի հուլիսի 17-ին:

Ավարտել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բակալավրի և մագիստրոսի, Հ.Պետրոսյանի անվան հողագիտություն, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոնի մելիորացիայի բաժնի ասպիրանտուրայի կրթական ծրագրերը: Զբաղվում է գիտահետազոտան աշխատանքով, դասավանդում է «Բնապահպանություն» առարկան: Մասնակցել է տարբեր երկրներում կազմակերպված վերապատրաստման դասընթացների, մասնագիտական աշխատաժողովների և գիտաժողովների: Բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է: