ՍՈՒՐԵՆ ՌՈԲԵՐՏԻ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՍՈՒՐԵՆ ՌՈԲԵՐՏԻ ՀՈՎՍԵՓՅԱՆՏեխնիկական գիտությունների թեկնածու

ՍՈՒՐԵՆ ՌՈԲԵՐՏԻ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Տեխնիկական գիտությունների թեկնածու

Հեռ.` +374 93 902 002;   էլ. փոստ՝  hovsepyansuren@mail.ru


Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

 

1980 թ.-ի օգոստոսի 6, ք. Երևան:

1997-2002 թթ. — Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան:

Որակավորման բարձրացման դասընթացներ՝

2006 թ.՝ «ACN» համակարգչային դպրոց, համակարգչային օպերատորական ամբողջական դասընթաց:
2008 թ.՝ Աշխատակազմի կառավարման ակադեմիա, որակավորումը՝ «Աշխատակազմի ղեկավար»:
2010 թ.՝ ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն, «Գնումների գործընթացի կազմակերպումը» վերապատրաստման դասընթաց:

2010 թ.՝ «Աշխատանքային և հարկային օրենսդրության փոփոխություններին ընդառաջ» Երրորդ հանրապետական համաժողովի դասընթացներ:

2013 թ.՝ Ռուսաստանի Դաշնության ԿԳ նախարարության «Հյուսիս-Կովկասյան ֆեդերալ համալսարան» բարձրագույն մասնագիտական կրթության հաստատություն, մասնագիտական որակավորման բարձրացման դասընթաց՝ «Ինովացիոն եղանակները և ուսումնասիրության միջոցները՝ մթնոլորտի ֆիզիկայի, հոդրոօդերևութաբանության, բնապահպանության և կլիմայի փոփոխության բնագավառներում»:

Աշխատանքային գործունեություն.

1998 — 1999 թթ.՝ «Քանաքեռ-Զեյթուն» համայնքի թաղապետարանի ճարտարապետական բաժնի մասնագետ:

2003 — 2004 թթ.՝ «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի ճարտարագետ:

2004 — 2005 թթ.՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների վարչության մոնիտորինգի կենտրոնի տեխնածին վթարների կառավարման բաժնի առաջատար մասնագետ:

2005 — 2008 թթ.՝ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի Ազդարարման և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ:
2008 — 2013 թթ.՝ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի Օպերատիվ կառավարման կենտրոնի պետ:
2013 — 2014 թթ.՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի Մարզային կենտրոնների գործունեությունը համակարգող վարչության պետ:
2014 — 2016 թթ.՝ ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ:

09.03.2016 — 30.12.2016 թթ.՝ ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՄԵՎԱՆ կենտրոնի պետի տեղակալ:
30.12.2016 — 01.01.2018 թթ.՝ ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ — ՄԵՎԱՆ կենտրոնի պետ:

2018 թ. հունվարի 1-ից օգոստոսի 13-ը՝ ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ:

13.08.18թ. – 01.03.19թ.  «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

ՀՀ վարչապետի 2018 թ. դեկտեմբերի 28-ի N 1693-Ա որոշմամբ՝ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:

ՀՀ կառավարության 2018 թ. հոկտեմբերի 18-ի N1165-Ա որոշմամբ՝ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (մինչև 2019 թվականի մարտի 21-ը):

Մրցանակներ.
2013 թ.՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակ, «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթի տեխնիկական գիտություններ անվանակարգում:

Խրախուսանքներ.

  • Պատվոգիր — 2008 թ.՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայություն
  • Շնորհակալագիր — 2010 թ.՝ ՀՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ  
  • Պատվոգիր2011 թ.՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն
  • Շնորհակալագիր — 2013 թ.՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն
  • Պատվոգիր — 2015 թ.՝ ՀՀ Երկրապահ կամավորականների միություն
  • «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալ 2018 թ.՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Գիտական հրատարակումներ.
3 գյուտ և 17 գիտական աշխատանք