ԱԹԱԲԵԿՅԱՆ ՌԱԶՄԻԿ ԱԹԱԲԵԿԻ
ԱԹԱԲԵԿՅԱՆ ՌԱԶՄԻԿ ԱԹԱԲԵԿԻՏեխնիկական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

ԱԹԱԲԵԿՅԱՆ ՌԱԶՄԻԿ ԱԹԱԲԵԿԻ

Տեխնիկական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Հեռ.`  +374  093394241

 Տարեթիվ,  ծննդավայր

1945թ. Վանաձոր (Կիրովական) քաղաք

1969 թ. — Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտ «Արդյունաբերական ու քաղաքացիական շինարարություն մասնագիտությամբ

Աշխատանքային գործունեությունը.

1962 – 1964թթ. Վանաձորի մեքենաշինական գործարան, օժանդակ բանվոր, այնուհետև խառատ

1970թ.-ից Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում  ավագ դասախոս

1980 -1993թթ. Շինարարական կոնստրուկցիաներ ամբիոնի վարիչ

1993թ.-ից  առ այսօր ՀՀ ԱԻՆ ՍՊՏԾ Վանաձորի կենտրոնի վարիչ, այնուհետև փորձագետ

Մասնագիտական ​​ոլորտներ.

Սեյսմակայուն շինարարություն, ինժեներական երկրաբանություն

Գիտական գործունեությունը.

Հետզոտություններ գրունտների մեխանիկայի, մասնավորապես սողքի ու ռելաքսացիայի բնագավառում։ Գրունտ կառուցվածք փոխազդեցություները ուժեղ երկրաշարժերի դեպքում։  Կառուցվածքների սեյսմակայունություն և մասնավորապես սեյսմիկ բեռների որոշման այլընտրանքային եղանակի մշակում

Հեղինակ է ավելի քան 70 գիտական ​​աշխատանքների ու հեղինակային վկայականների, ինչպես նաև մեկ դասագրքի

Ղեկավարել է մի քանի քաղաքների սեյսմիկ միկրոշրջանացման աշխատանքները և սեյսմիկ ռիսկի քարտեզների կազմումը

Հանդիսանում է մի շարք տարածքների ու տեղամասերի ինժեներա-երկրաբանական հետազննական աշխատանքների գլխավոր մասնագետ

Հանդիսանում է ՀՀ ԱԻՆ  և ՀՀ ԿԳ նախարարությունների, ինչպես նաև Շին. Պետ. կոմիտեի փորձագետ

  Պարգևներ.

Սպիտակի 1988թ. երկրաշարժի հետևանքների վերացման ակտիվ մասնակցություն մեդալ, ՀՀ վարչապետի շնորհակալագիր, նախարարությունների և մարզպետների շնորհակալագրեր։