ԿԱՐԻՆԵ ՍՈՒՐԵՆԻ ԴԱՆԻԵԼՅԱՆ
ԿԱՐԻՆԵ ՍՈՒՐԵՆԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԱշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ԿԱՐԻՆԵ ՍՈՒՐԵՆԻ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

 

Հեռ+374 55 522 321;   Էլեկտրոնային հասցե՝ karined@web.am; ecology.sd@gmail.com

Կոչում, պաշտոն / ամբիոնի վարիչ.

Պրոֆեսոր, ՀՊՄՀ Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչ

Կրթություն.     

1994-1996 – դոկտորանտուրա ԵՊՀ աշխարհագրության

1971-1974 — ասպիրանտուրա ԳԱԱ Փորձառարական կենսբանության ինստիտուտում

1964-1970թ.- Երևանի պետական համալսարանի կենսաֆիզիկայի բաժին, գերազանցության     դիպլոմ

Գիտական աստիճան.

1975 թվ-ից  կենսաբանական գիտությունների թեկնածու /կենսաքիմիա/

1999 թվ-ից աշխարհագրական գիտությունների դոկտոր /գեոէկոլոգիա, սոցիալ-տնտեսական աշխարհագրություն/

Աշխատանքային փորձ.

2012 առ այսօր — Խ.Աբովյանի անվ. Հայկական պետական մանկավարժական համալսարան  էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչ

1995 առ այսօր – ՄԱԿ –ի /UNDP, UNEP, UNICEF/ ազգային փորձագետ

1995թ. -2013 — Երևանի պետական համալսարանի դոցենտ, ապա՝ պրոֆեսոր

1991-1994 — ՀՀ  Բնապահպանության նախարար

1990-1991 — Երևան քաղաքի փոխքաղաքապետ բնապահպանության և

առողջապահության գծով

1985-1990 -ՀԽՀ Կառավարությանն առընթեր Գիտատեխնիկական  ինֆորմացիայի

ինստիտուտի վարչության պետ

1980-1985. — ԳԱԱ Կենսոլորտի հիմնախնդիրների գիտական խորհրդի գիտնական

քարտուղար և ԵՊՀ դասախոս,  1976-1980 — ԳԱԱ Փորձառարական կենսաբանության ինստիտուտի գիտ. Աշխատող

Կարդացվող դասընթացներ.

 

Բակալավրիատ՝ Կայուն զարգացման հիմունքներ /ռուսական խմբում/

Մագիստրատուրա՝  Էկոլոգիական իրավունք, ՀՀ առաջնահերթ էկոլոգիական հիմնախնդիրները, Համամոլորակային էկոլոգիական հիմնախնդիրները, Բնապահպանություն և բնօգտագործում, Կայուն զարգացման հիմունքներ, Կայուն զարգացման տեսությունն ու պրակտիկան, Օրակարգ 2030 և Կայուն զարգացման նպատակներ

Գիտական հետաքրքրությունների ոլորտ՝ էկոլոգիա և կայուն զարգացում՝ համաշխարհային գործընթացները և դրական միջագային փորձը, հիմնախնդիրները և դրական ազգային փորձը, հնարավոր զարգացումների ուղիները Հայաստանի Հանրապետությունում

 Անդամակցություն՝ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի գիտական աշխատանքների պաշտպանության գիտական խորհրդի անդամ, ՀՀ Նախագահին առընթեր  Հանրային խորհրդի, Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի և Գիտության ոլորտում պարգևատրումների հանձնաժողովի անդամ, ՀՀ վարչապետին առընթեր անտառների հիմնախնդիրների երկու հանձնաժողովների և ՀՀ զարգացման հիմնադրամի  անդամ,   ՀՀ Կառավարությանն առընթեր Կայուն զարգացման ազգային խորհրդի անդամ և քարտուղար   

Հրապարակումներ.

 240 գիտական հրապարակումներ,  35 մենագրություն ներառյալ

Պարգևներ.

  • 2001թ.- ՀՀ Բնապահպանության նախարարության ոսկե մեդալ Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար
  • ՀՀ Նախագահի 23.05.2012թ. հրամանագրով` Անանիա Շիրակացու մեդալ
  • 2014թ.- Համազգային վստահության Հայուհի 2014, Հայրենի բնության պաշտպան մրցանակ
  • 2014թ. -Երևանի ավագանու որոշմամբ՝ Երևանի պատվավոր քաղաքացի կոչում
  • 2018թ. – Ռուս-Հայկական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ՝ Տարվա մարդ բնապահպանության և կայուն զարգացման ոլորտում

Լեզուներ ՝ հայերեն,  ռուսերեն, անգլերեն, գերմաներեն