ԷԴՈՒԱՐԴ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԻ ՕՐԴՅԱՆ
ԷԴՈՒԱՐԴ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԻ ՕՐԴՅԱՆՏնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

ԷԴՈՒԱՐԴ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԻ ՕՐԴՅԱՆ

Տնտեսագիտության դոկ­տո­ր, պրոֆեսոր

 

Հեռ+374 91-43-43-20;  Էլ հասցե։ eordyan@yandex.ru,  

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր.

1938թ. նոյեմբերի 30, Տավուշի մարզի Այգեձոր գյուղ

1945-1956 Այգեձորի միջնակարգ դպրոց
1956-1961 ԵՊՀ, տնտեսագիտության ֆակուլ­տետ
1961-1963 ինժեներ-տնտեսագետ թեթև արդյունաբերության ձեռնարկություններում
1963-1970 ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտու­թյան ինստիտուտ, ասպի­րանտ, ավագ գիտաշխատող
1970-1989 ԽՍՀՄ պետպլանին առընթեր պլանավորման և նորմատիվ­ների ԳՀԻ հայկական մասնաճյուղ, սեկտորի և բաժնի վարիչ
1989-1995 ՀԽՍՀ պետպլանի տնտեսագիտության և պլանա­վորման ԳՀԻ, գիտության գծով փոխտնօրեն
1995-2006 ՀՀ կառավար­ման դպրոց, փոխտնօրեն գիտաուսում­նական աշխատանքների գծով, ՀՀ կառավարման ակադեմիա, պրոռեկտոր
2006-ցայսօր Տնտեսագիտության և կառավար­ման ինստիտուտ, գիտակրթական բլոկի ղեկավար, տնօրեն

Իր հետազոտությունների արդյունքում նա 1980-ին պաշտպանել է դոկտորական ատենա­խո­սու­թյուն և ստացել տնտեսագիտության դոկ­տո­րի գիտական աս­տիճան, իսկ 1984-ին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում

Ընդհանուր առմամբ նա հեղինակել է ավելի քան 250 գիտական աշխատանք, որոնցից 36 անուն աշխատությունները լույս են տեսել ԱՄՆ-ում, Չեխիայում, Սլովակիայում, Մերձբալթյան և ԱՊՀ երկրներում: Նա զեկուցումներով հանդես է եկել միջազգային, համամիու­թե­նական և հանրապետական 35 գիտաժողովներում, որոնք տեղի են ունեցել Լոս Անջելեսում, Մոսկվայում, Տալինում, Ռիգայում, Կիևում, Լվո­վում, Օդեսայում, Դնեպրոպետրովսկում, Խարկովում, Դոնի Ռոս­տովում, Կրասնոդարում, Տաշքենդում, Թբիլիսիում, Բաքվում, Երևանում և այլ քաղաքներում: Նրա գիտական ղեկավարությամբ պաշտպանել և ներկայում ատենախոսություններ են պատրաստում 50 դոկտորանտներ, ասպիրանտներ և հայցորդներ

Նա եռանդուն մասնակցություն է ունեցել ՀԽՍՀ-ի և ներկայումս էլ ՀՀ-ի գիտական և հասարակական կյանքին: Եղել է գիտական և գիտամեթոդական բազմաթիվ խոր­հուրդների, օրենսդիր և գործադիր մարմիններում գործող հանձ­նաժողովների անդամ: Նա եղել է գիտական աստիճաններ շնոր­հող մասնագիտական խորհուրդների անդամ ՀՀ ԳԱԱ տնտե­սագիտության ինստիտուտում, Երևանի ժողտնտեսության (ՀՊՏՀ) ինստիտուտում, Հայաստանի պետպլանի տնտեսագիտության և պլանավորման (տնտեսագիտական հետազոտությունների) ինս­տի­տուտում և այժմ էլ Երևանի պետական համալսարանում:

Պրոֆ. Է. Օրդյանը «Տնտեսության զարգացման և կառավարման հիմնա­խնդիրներ» պարբերական գիտական ժողովածուի գլխավոր խմբագիրն է, «Հանրային կառավարում» և «Ֆինանսներ և էկո­նո­միկա» հանդեսների խմբագրական վարչանու անդամ: Նա հան­դիսացել է ՀՀ նախագահին առընթեր Տեղական ինքնակա­ռա­վար­ման հարցերի հանձնաժո­ղովի և ՀՀ կառավարության պետա­կան կառավարման բարեփո­խում­ների ենթահանձնաժողովի անդամ:

Է. Օրդյանը 1989թ. առ օրս «Տավուշ» հայրենակցական միութ­յան նախագահության անդամ է, իսկ 1992-2002թթ. եղել է այդ միության նախագահը և մեծ ավանդ է ներդրել Տավուշի տա­րածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման աջակցության գործում

Նա Այգեձորի համայնքի պատվավոր քաղաքացի է

Է. Օրդյանն արժանացել է «Սովետական Հայաստան» թերթի «Ոսկե գրիչ» մրցանակին (1976թ.) ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի երկու արծաթե մեդալի (1981 և 1983թթ.), ՀԽՍՀ ԳՏԸ առաջին մրցանակին (1984թ.), ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ոսկե մեդալի (2013թ.), ՀՀ տարածքային կառավարման նախարարության հուշամեդալի (2013թ.), Երևանի քաղաքապետի ոսկե մեդալի (2013թ.), բազմաթիվ պատվոգրերի ու շնորհակալագրերի

Այժմ էլ պրոֆ. Է.Օրդյանը եռանդով շարունակում է գիտաման­կա­վար­ժական գործունեությունը` իր նպաստը բերելով հայրենի տնտե­սա­գիտական մտքի զարգացման և հանրային ծառայողների պատ­րաստման ու վերապատրաստման գործին

Հիմնական հրատարակություններն են`

  • Արդյունաբերական արտադրանքի որակը և նրա բարելավման ուղիները, Եր., 1965
  • Արտադրանքի որակը և նրա բարելավման հիմնական գործոնները, Եր., 1968
  • Արտադրանքի որակի կառավարման պրոբլեմները, Եր., 1977
  • Управление качеством продукции: Вопросы организации (Региональный аспект), М., 1984
  • Республиканская система управления качеством продукции в Армянской ССР ( в 2-х томах), Ер., 1985
  • Կառավարման կազմակերպական կառուցվածքի կատարելա­գոր­ծումը, Եր., 1989
  • Հայաստանի անկախ հանրապետության կառավարման կա­ռուցվածքի կազմավորման հիմնական սկզբունքները, «Հայաս­տանի տնտեսական վերակառուցումը» համագումարի նյութեր, ԼոսԱնջելես, 1991:
  • Պետական կառավարման համակարգը Հայաստանում, Եր., 1998
  • Պետական կառավարման համակարգի ձևավորումը Հայաս­տանում, «Մարդկային զարգացման զեկույց», Հայաստան, 1998
  • The problems of public administration in Armenia. NISPAcee Occasional papers N3, 2000
  • Տեղական ինքնակառավարման հիմունքներ: Ուսումնական ձեռնարկ (ընդհ. խմբ. և համահեղինակ), Եր., 2000
  • Տեղական ինքնակառավարման հիմունքներ: Ուսումնամեթո­դական նյութեր (ընդհ. խմբ. և համահեղինակ), Եր., 2000
  • Տեղական ինքնակառավարման հիմունքներ: Թեստեր և խնդիրներ (ընդհ. խմբ.), Եր., 2000
  • Աղքատության նվազեցման հիմնախնդիրները ՀՀ համայնք­ներում (համահեղինակ), Եր., 2001
  • Տեղական ինքնակառավարման հիմունքներ: Նոր զարգացում­ներ (ընդհ. խմբ. և համահեղինակ), Եր., 2002
  • Տեղական ինքնակառավարման հիմունքներ: Կառավարչական հմտություններ (ընդհ. խմբ. և համահեղինակ), Եր., 2002
  • Ապակենտրոնացում. հայեցակարգային հիմնադրույթներ, Եր., 2007
  • Համայնքային ծառայության հիմունքներ: Ուսումնական ձեռ­նարկ (ընդհ. խմբ. և համահեղինակ), Եր., 2009
  • Ինքնության ճանապարհ, Եր., 2009
  • Անուրջ: Բանաստեղծություններ, Եր., 2015

Է.Օրդյանի գիտական խմբագրությամբ և հեղինակային մաս­նակ­­ցությամբ լույս է տեսել գիտաժողովի նյութերի և գիտական աշխատանքների 16 ժողովածու, որոնք վերաբերում են պետա­կան կառավարման, տեղական ինքնակառավարման, տնտե­­սու­թյան զարգացման և կառավարման հիմնախնդիրներին

2011-2018ԹԹ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ

  1. Համայնքային ծառայողների վերա­պատ­­րաստման նոր ծրագրերի մշակման հայե­ցակարգային մոտեցումներ, «Տնտե­սութ­յան զարգացման և կառավար­ման հիմ­նա­խնդիրներ (Գիտական աշխա­տանք­նե­րի ժողովածու). – Գիրք 3. – Եր.: «Օր-Դար հրատ., 2011, 99-108 էջեր:
  2. Լրացուցիչ մասնագիտական կրթութ­յան արդյունավետության բարձրացման խնդիր­ները ՀՀ հանրային ծառայության ոլորտում, «Տնտեսութ­յան զարգացման և կառավար­ման հիմնա­խնդիրներ (Գիտա­կան աշխա­տանքների ժողովածու). – Գիրք 4. – Եր.: «Օր-Դար հրատ., 2012, 126-139 էջեր:
  3. Հանրային ծառայողների աշխատան­քային ունակությունների կատարելագոր­ծումը որպես հայեցակարգային հիմնա­խնդիր (համա­հեղինակությամբ), «Տնտե­սութ­յան զարգացման և կառավար­ման հիմնա­խնդիրներ (Գիտական աշխա­տանք­ների ժողովածու). – Գիրք 5. – Եր.: «Օր-Դար հրատ., 2012,127-147 էջեր:
  4. Ինտերակտիվ ուսուցման մեթոդների կի­րառ­ման խնդիրները հանրային ծառա­յողների որա­կավորման բարձրացման հա­մակարգում (հա­մա­հեղինակությամբ), «Տնտե­­­սութ­յան զարգաց­ման և կառավար­ման հիմնա­խնդիրներ (Գիտական աշխա­տանք­ների ժողովածու). – Գիրք 6. – Եր.: «Օր-Դար հրատ., 2013,147-176 էջեր:
  5. ՀՀ վարչատարածքային միավորների ար­տաքին տնտեսական կապերի զարգաց­ման նե­րուժի գնահատման մեթոդական մոտե­ցումներ (հա­մահեղինակությամբ), «Տնտե­­սութ­յան զարգաց­ման և կառավար­ման հիմնա­խնդիրներ (Գիտա­կան աշխա­տանք­ների ժողովածու). – Գիրք 7. – Եր.: «Օր-Դար հրատ., 2014,8-40 էջեր:
  6. Երևանի քաղաքապետարանի աշխատա­կազմի համայնքային ծառայողների վերապատ­րաստման կարիքները և ծրագրերը (համահե­ղինակությամբ), «Տնտե­­սութ­յան զարգացման և կառավար­ման հիմնա­խնդիրներ (Պարբերա­կան գիտական ժողովածու). – Գիրք 8. – Եր.: «Օր-Դար հրատ., 2015, 135-159 էջեր:
  7. Հանրային ծառայությունները և դրանց կա­ռավարման բարելավման ուղղությունները, «Տնտեսութ­յան զարգացման և կառավար­ման հիմ­նա­խնդիրներ (Պարբերա­կան գիտական ժողո­վածու). – Գիրք 9. – Եր.: «Օր-Դար հրատ., 2016, 108-125 էջեր:
  8. Զբաղվածության մակարդակը և դրա բարձրացման ուղղությունները ՀՀ-ում (համահե­ղինակությամբ), «Տնտեսութ­յան զարգացման և կառավար­ման հիմ­նա­խնդիրներ (Պարբերա­կան գիտական ժողո­վածու). – Գիրք 10. – Եր.: «Օր-Դար հրատ., 2017, 17-29 էջեր:
  9. Էլեկտրոնային կառավարության ներդրման հիմնախնդիրները (համահե­ղինակությամբ), «Տնտեսութ­յան զարգացման և կառավար­ման հիմ­նա­խնդիրներ (Պարբերա­կան գիտական ժողո­վածու). – Գիրք 10. – Եր.: «Օր-Դար հրատ., 2017, 208-218 էջեր: