Հունիսի մեկին կմեկնարկի ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 2019-2020 ուսումնական տարվա ընդունելությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով ստեղծվել է ընդունելության քննությունների կազմակերպման եւ ընթացքի վերահսկման հանձնաժողով հետեւյալ կազմով.

Հանձնաժողովի նախագահ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Արմեն Հարությունյան

Նախագահի տեղակալ՝ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյան

Պատասխանատու քարտուղար՝ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենետ Հայկանդուխտ Ղարիբյան

Անդամներ՝ ՃԿՊԱ ուսումնական բաժնի պետ Եֆրասիմ Բաղրամյան, «Ճգնաժամային կառավարման եւ արտակարգ իրավիճակների» ֆակուլտետի դեկանի տեղակալ Վահագն Կրբեկյան, փրկարարական ամբիոնի վարիչ, փ/ծ գնդապետ Կարեն Զիրաքյան:

hraman_336