Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատանքային պլանով, կազմակերպվում է փրկարարների ուսուցում ոչ միայն Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ակադեմիաներում եւ ուսումնական կենտրոններում, այլեւ Հայաստան են հրավիրվում ոլորտի առաջատար մասնագետներ՝ փորձի փոխանակման նպատակով:

Կենտրոնի տնօրեն, փ/ծ գնդապետ Պավել Գյոզալյանի խոսքով, արդեն մեկ շաբաթ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգների եւ շների հետ աշխատանքներ են տանում ՌԴ ԱԻՆ Հյուսիս-Արեւմտյան շրջանի կինոլոգիական ծառայության պետ Ալեքսանդր Ալեքսանդրովը եւ ՌԴ ԱԻՆ Պետական հակահրդեհային ծառայության Սանկտ Պետերբուրգի համալսարանի կինոլոգիական կենտրոնի պետ Նադեժդա Նիկոլաեւնան:

Առավել մանրամասն՝ այստեղ