ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակույթի կենտրոնի եւ «Նարեկացի» արվեստի միության համագործակցության արդյունքում, միության սրահում ներկայացվեց ՃԿՊԱ մշակույթի կենտրոնի «911» մանկական թատերախմբի «Աղետիկը» երաժշտական-ուսուցողական ներկայացումը: Բեմադրության հիմքում ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանի «Աղետիկը» մանկական բանաստեղծություններն են, նպատակը՝ «Կրթություն խաղի միջոցով» ձեւաչափով անվտանգության մշակույթի ձեւավորմանը նպաստելը:

Քանի որ այս տարի լրանում է Հովհաննես Թումանյանի եւԿոմիտասի 150-ամյակները, «Աղետիկին» նախորդեց Կոմիտասի «Կաքավիկի» մատուցումը, իսկ ցուցասրահում ներկայացված էին մշակույթի կենտրոնի փոքրիկ նկարիչների հեղինակած գեղանկարները՝ թումանյանական մոտիվներով:

«Աղետիկի» փոքրիկ դերասանները հերթական անգամ խրատեցին.

«Աղետիկից» ինչքան հեռու թե դու մնաք

Այնքան հանգիստ կմեծանաք

Թող չլինեն արհավիրքներ,

Ու թե եղավ, մի հապաղեք,

911 զանգահարեք,

Կգանք, կօգնենք:

«Աղետիկի» բեմելը կայացել է 2016 թվականի մարտին՝ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի սաների մասնակցությամբ՝ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի դպրոցում: Դրանից հետո բեմադրությունը խաղացել են թե ՃԿՊԱ ուսանողները, թե մշակույթի կենտրոնի սաները: Անցած երեք տարում «Աղետիկը» ներկայացվել է տարբեր հաստատություններում: Մասնավորաբար.

Երեւանի 106 հիմնական դպրոցում

«Լուսէ» կենտրոնի սաների համար

Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը

Երեւանի թիվ 15 մանկապարտեզում

ՀՀ ոստիկանության «Երեխայի զարգացման կենտրոնում»

Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում

Երեւանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում եւ Կոտայքի ՍՕՍ մանկական գյուղում

«Կրթություն եւ կարիերա 2017» ցուցահանդեսի բացմանը