Ընթացքի մեջ են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 2018-2019 ուսումնական տարվա պետական ամփոփիչ ատեստավորման քննությունները՝ բակալավրի կրթական ծրագրով առկա եւ հեռակա ուսուցման ձեւերով 6 մասնագիտության գծով, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով 3 մասնագիտության գծով:

Ամփոփիչ ատեստավորման քննություններն իրականացվում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով ստեղծված պետական ամփոփիչ ատեստավորման քննական հանձնաժողովի կողմից:

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ