ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավարության որոշմամբ, ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետը կազմակերպում է մեկօրյա սեմինարներ եւ 2-5-օրյա դասընթացներ: Այս տարվա պլանի համաձայն, կկազմակերպվի 83 դասընթաց, որոնց կմասնակցի ավելի քան 2000 մարդ:

Մայիսի 17-ին նախատեսված էին արտագնա սեմինարներ Շիրակի մարզի Մարալիկ եւ Մարմաշեն համայնքներում: Սեմինարներին մասնակցել է մոտ 90 մարդ:

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավար կազմի որակավորման բարձրացման  ֆակուլտետի դեկան Դավիթ Թադեւոսյանը, դասախոսներ Թերեզա Դիլբարյանն ու Անդրանիկ Ավանեսյանը ներկայացրել են հետեւյալ զեկույցները. «Դպրոցի  խնդիրներն անվտանգության բնագավառում», «Դպրոցի տարհանման  պլանի մշակում եւ փորձարկում», «Դպրոցում  աղետների ռիսկի նվազեցման ուսուցման մեթոդները», «Տեղական մակարդակում աղետների ռիսկի կառավարման գործընթացի կազմակերպումը», «Տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրները քաղաքացիական պաշտպանության բնագավառում»: