Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի այս տարվա աշխատանքային պլանի համաձայն, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության 113 ծառայող վերապատրաստման դասընթացների կմասնակցի Ռուսաստանի տարբեր պրոֆիլային ուսումնական հաստատություններում՝ «Քաղաքացիական պաշտպանության ակադեմիա», «Հակահրդեհային ծառայության պետական ակադեմիա» եւ այլն:

Մայիսի 13-30-ը Հայաստանի փրկարար ծառայության Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի, փրկարարական ուժերի վարչության 10 ներկայացուցիչ «Լեռնային պատրաստություն» թեմայով դասընթացի կմասնակցի Ռուսաստանի Սոչի քաղաքում:

Առավել մանրամասն՝ այստեղ