Սույն թվականի մայիսի 10-ին ավարտվեց ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրի երրորդ կուրսի արտադրական պրակտիկան: «Կառավարում արտակարգ իրավիճակներում» խմբի 25 ուսանող, «Հրդեհային պաշտպանություն միջին մասնագիտական» խմբի 16 ուսանող եւ «Հրշեջ տեխնիկայի շահագործում եւ սպասարկում միջին մասնագիտական» խմբի 11 ուսանող այցելեցին մի շարք կազմակերպություններ, անցկացրեցին լսարանային պարապմունք-սեմինարներ եւ քննարկումներներ մասնագիտական առարկաներից:

«Կառավարում արտակարգ իրավիճակներում»-16 խումբը անցկացրել է լսարանային պարապմունքներ՝ «Մակրոէկոնոմիկա» «Հաշվապահական հաշվառում եւ աուդիտ», «Փրկարարական գործ» առարկաներից, իրականացվել են գործնական աշխատանքներ՝ «Կառավարում արտակարգ իրավիճակներում», «Մենեջմենթի հիմունքներ» եւ «Առաջին օգնություն» մասնագիտական առարկաներից: Ուսանողները այցելել են Կենտրոնական բանկ, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա, Ֆինանսական հաշտարարի գրասենյակ:

«Հրդեհային պաշտպանություն միջին մասնագիտական»-16 խումբը անցկացրել է լսարանային պարապմունքներ «Այրման պրոցես», «Որոնողափրկարարական աշխատանքների եւ վթարափրկարարական աշխատանքների կազմակերպում», «Հրդեհային ավտոմատիկա», «Հակահրդեհային պրոֆիլակտիկա», «Հրդեհային պատրաստություն, հրդեհաշիջման առաջնային միջոցներ», «Հրշեջ տեխնիկա եւ տեխզինվածություն» առարկաներից: Անցկացրել է գործնական պարապմունք ՃԿՊԱ-ում, կատարել է գործնական աշխատանք առաջին օգնության միջոցներով: