ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով հաստատված պլանի համաձայն, ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում 2019 թվականին կվերապատրաստվի 319 փրկարար:

Ապրիլի 29-ից Մայիսի 14-ը վերապատրաստվում են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատների հերթափոխի պետերը՝ 15 հոգի: Դասընթացի տեւողությունը 80 ժամ է՝ 36 տեսական, 44 գործնական:

Վերապատրաստման թեմաներն են. փլուզված շինություններում փրկարարական աշխատանքների կազմակերպում եւ իրականացում, բարձրահարկ շինություններում եւ կոնստրուկցիաների վրա փրկարարական աշխատանքների իրականացման աշխատանքների կազմակերպումը եւ անվտանգության կանոնների ապահովումը, ավտոտրանսպորտային եւ երկաթուղային վթարների դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպումը, ջրից տուժածի դուրս բերման աշխատանքների կազմակերպում, բուսածածկ տարածքներում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպում, հատուկ բարդության հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպում, փոքր մեխանիզացիայի, տեխնիկական միջոցների գործիքների եւ սարքավորումների շահագործման կազմակերպումը եւ աշխատանքների անվտանգության ապահովումը, շնչառության համար ոչ պիտանի միջավայրում կատարվող աշխատանքներ, շնչառական ապարատների տեսակները, փրկարար ծառայողների ֆիզիկական պատրաստության նպատակը, խնդիրները, կազմակերպման առանձնահատկություններն ու իրավական ապահովումը, ֆիզիկական վարժությունների կատարման կանոնակարգման ցուցումներ եւ անվտանգության ապահովման խորհուրդներ, հրդեհաշիջման ուժերի եւ միջոցների հաշվարկ, միջազգային փրկարարական աշխատանքներ եւ այլն:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ