ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Փրկարարական գործ» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները՝ պրոռեկտոր Հայկանդուխտ Ղարիբյանի ուղեկցությամբ այցելել էին Արզնու հիդրոէլեկտրակայան՝ ՀԷԿ: Արզնու ՀԷԿ-ը Հրազդան գետի վրա կառուցված «Սեւան-Հրազդան կասկադ» հիդրոէներգետիկային համակարգի յոթ ՀԷԿ-ից չորրորդն է, կառուցվել է 1956 թվականին:

ՃԿՊԱ ուսանողները եղել են թե ՀԷԿ-ի ներսում, թե տանիքից՝ բարձրությունից տեսել թե ինչպես է ջրի հոսքը մտնում կայան եւ վերածվում հոսանքի:

Ապագա փրկարարները ծանոթացել են նաեւ ՀԷԿ-ի տարհանման պլանին, անվտանգության ապահովման միջոցներին, հնարավոր ռիսկերի նվազեցման ծրագրերին:

Լուսանկարները տրամադրել են ուսանողները