Տեղեկացրել ենք, որ Ապրիլի 18-Մայիսի 25 ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմայի «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնում ճապոնացի մասնագետները անցկացում են հրշեջ ավտոմեքենաների շահագործման եւ սպասարկման վերաբերյալ դասընթացներ Լոռու, Սյունիքի, Շիրակի մարզերի փրկարարների համար:

Այսօր ՃԿՊԱ էին այցելել դասընթացներ վարող մասնագետներ Տակեֆումի Մայումին, Կենջի Իսայաման, Կյոշի Մասային՝ հնարավոր համագործակցության ուղղությունները քննարկելու նպատակով:

Ակադեմիայի ղեկավարությունը հյուրերին տեղեկացրեց, որ կուզեր հզորացնել առաջին օգնության եւ հրդեհաշիջման աշխատանքներում ռոբոտների կիրառման կրթության ուղղությունները: Ճապոնիայում սրանք զարգացած են: Ավելին՝ հրշեջ-փրկարարական ջոկատների կազմերում կա երկու պարամեդիկ (արտակարգ իրավիճակում արագ բժշկական օգնություն ցույց տալու կարողություններով բժիշկ): Բազմաթիվ երկրներում բարձրահարկ շենքերի վերին հարկերի եւ վտանգավոր օբյեկտների հրդեհաշիջման աշխատանքներում օգտագործվում են հենց ճապոնական արտադրության ռոբոտտեխնիկական սարքերը:

Ճապոնացիների համար առաջարկն ընդունելի էր: Կողմերը պայմանավորվեցին մեկ անգամ էլ հանդիպել, անհրաժեշտության դեպքում՝ հաղորդակցվել համացանցի օգնությամբ եւ վերջնական տեսքի բերել հնարավոր համագործակցության շրջանակն ու ձեւերը: