2011 թվականից անցկացվող «Արիության համաստեղություն» հանրապետական փառատոնում 2018 թվականին «Լավագույն հերթափոխի պետ» է ճանաչվել Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի  հերթափոխի պետ, փ/ծ ենթասպա Արա Մեսրոպյանը։

48-ամյա փրկարարը ծնունդով սահմանամերձ Խաչիկ գյուղից է։ Արցախյան պատերազմի տարիներին եղել է «Արաբո» ջոկատի անդամ, մասնակցել Քարվաճառի ազատագրական եւ Խաչիկի ինքնապաշտպանական մարտերին։ Գյուղի ռմբակոծված տների, մարտական ընկերների հետ կիսած խնձորի չրի, գիշերով ցորեն հավաքելու մասին անցյալի հուշերն ապրում են ներկային զուգահեռ։

Առավել մանրամասն՝ այստեղ