ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամաններով հերթական սպայական կոչումներ են ստացել ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոսները:

ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի ընդհանուր ֆիզիկական պատրաստության ցիլկի պետ, փ/ծ մայոր Հայկ Ղազարյանին շնորհվել է փոխգնդապետի, իսկ նույն ֆակուլտետի դասախոս լեյտենանտ Անդրանիկ Խաչատրյանին՝ ավագ լեյտենանտի կոչում:

Բարի եւ անփորձանք ծառայություն ենք մաղթում մեր գործընկերներին:

Լուսանկարները՝ Տիգրան ՄԱՐԳԱՐՅԱՆԻ