Այսօր «Հարավային Կովկասում կլիմայի հարմարվողականության կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում համագործակցության հուշագիր կնքեցին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան, «Գեոռիսկ գիտահետազոտական ընկերությունը» եւ «Լեռնային տարածքների կայուն զարգացման կովկասյան ցանցը»:

Հուշագրի նպատակներն են. վտանգների քարտեզագրման ուսումնական մոդուլի ստեղծում, աղետների ռիսկի կառավարման եւ վտանգների քարտեզագրման միջազգային փորձի եւ ազգային կարողությունների ուսումնասիրություն, ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստում եւ այլն: