Ապրիլի 9-ին Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի  «Փրկարարական գործ» մասնագիտությամբ 2-րդ կուրսի ուսանողները՝ թվով 25 հոգի, ավագ մեթոդիստ Հասմիկ Հարությունյանի գլխավորությամբ ճանաչողական այցով մեկնել են Ծաղկաձոր: Ուսանողները եղել են Օրբելի եղբայրների թանգարանում, Կեչառիս վանական համալիրում, ճոպանուղով բարձրացել Թեղենիս լեռը:

Հասմիկ Հարությունյանի խոսքով՝ էքսկուրսիան «Ճգնաժամային կառավարում» առարկայի շրջանակում երկրաբանական ռիսկերին նվիրված դասի շարունակությունն էր: Ապագա մասնագետները տեղացիներից հարցուփորձ են արել իրենց համայնքին սպառնացող ռիսկերի մասին, շրջել վտանգավոր գոտիներում եւ կազմել զեկույցներ: