Ապրիլի 5-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ «Հիդրոմետ» ծառայության աէրոլոգիական կայանի աշխատակից Դավիթ Համբարձումյանի «Ապրումներ» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: Գրքի շնորհանդեսին ներկա էին «Հիդրոմետ» ծառայության տնօրեն Արմեն Դպիրյանը, ԱԻՆ համակարգի աշխատողների արհկոմի նախագահ Լյուդմիլա Մելիքյանը, նախարարության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ:

Ժողովածուն հեղինակի առաջին գիրքն է: Այն տպագրվել է ԱԻՆ աշխատակիցների արհեստակցական կազմակերպության օժանդակությամբ:

Առավել մանրամասն՝ այստեղ