ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի ընդհանուր ֆիզիկական պատրաստության ցիկլի եւ ՃԿՊԱ ուսանողական խորհրդի համատեղ նախաձեռնությամբ ակադեմիայի մարզադահլիճում անցկացվեց բազկամարտի ուսանողական փակ առաջնության աաջին փուլը, որին մասնակցում էին ՃԿՊԱ աղջիկ ուսանողները՝ 10 հոգի: Առաջնության նպատակներն են՝ ուսանողների ֆիզիկական պատրաստության եւ ներդաշնակ ֆիզիկական զարգացման ապահովումը, ֆիզիկական եւ հոգեբանական պատրաստվածության բարձրացումը, ֆիզիկական դաստիարակության առարկայի նկատմամբ հետաքրքրության եւ ֆիզիկական վարժություններով պարբերաբար զբաղվելու ցանկության խթանումը:

Առաջնության հաղթողներն են. Առաջին տեղ՝ «Ճգնաժամային կառավարում»-17 խմբի ուսանողուհի Նարե Հարությունյան, երկրորդ տեղ՝ «Փրկարարական գործ»-17 խմբի ուսանողուհի Գրետա Գեւորգյան, երրորդ տեղ՝ «Փրկարարական գործ»-17 խմբի ուսանողուհի Մարգարիտա Հակոբյան: Հաղթողները կպարգեւատրվեն առաջնության մեդալներով եւ հավաստագրերով:

Մարզական իր առաջին հաղթանակը տոնած Նարե Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ փորձում էր ուժերը փորձել, իսկ հաղթանակից հետո՝ ավելի վստահ է սեփական ուժերի վրա:

Բազկամարտի աղջիկների առաջնությանը կհաջորդի տղաների առաջնությունը եւ մրցույթներ այլ մարզաձեւերից՝ ձգումներ, հրումներ եւ այլն:

 

Լուսանկարները տրամադրել են առաջնության կազմակերպիչները