Մարտի 4-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում մագիստրոսական դիպլոմները ստացան Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Ճգնաժամային կառավարում» եւ «Անվտանգություն արտակարգ իրավիճակներում» մասնագիտությունների 18 շրջանավարտ: 18 շրջանավարտից 14-ը արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ են: Նախարարը հանձնարարեց կադրերի բաժնին շուտափույթ դիտարկել մնացած 4-ի աշխատանքի տեղավորման հարցը: Խնդիրն արդեն լուծվել է: Մագիստրոսներն աշխատանքի են անցել ԱԻՆ տարբեր ստորաբաժանումներում. Հռիփսիմե Գեւորգյանն աշխատանքի է անցել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնում», Տաթեւիկ Խուրշուդյանը՝ «Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում», Քնարիկ Առաքելյանը՝ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում», Քնար Բաբայանը՝ «Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայությունում»:

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ