Բազմիցս ենք գրել ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջին մասնագիտական, ապա՝ բակալավրի կրթական ծրագրով ուսանող Էրիկ Գոռ Համզոյանի մարզական հաղթանակների մասին: Այս տարվա հունվարին Էրիկ Գոռը բանակ զորակոչվեց ՃԿՊԱ երկորդ կուրսից: Մտադիր է վերադառնալ եւ շարունակել ուսումը: Իսկ մարզական կարիերան շարունակվում է նաեւ բանակում: Մարտի 17-ին կայացել է մեծահասակների մարտական սամբոյի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել է նաեւ Էրիկ Գոռը եւ 100+ կգ քաշային կարգում դարձել Հայաստանի չեմպիոն: Զինվոր Էրիկ Գոռի համար սա երրորդ մրցաշարն էր: Սրանից առաջ մասնակցել էր երիտասարդների ձյուդոյի Հայաստանի առաջնությանն ու երիտասարդների սպորտային սամբոյի Հայաստանի առաջնությանը եւ երկուսում էլ գրավել առաջին տեղն ու չեմպիոն հռչակվել:
Շնորհավորելով մեր ուսանողին մարզական հերթական հաջողությունների համար, մաղթում ենք բարի եւ անփորձանք ծառայություն, մարզական նոր ձեռքբերումներ:
Լուսանկարները տրամադրել է Էրիկ Գոռը: Ահա նրա հաջողություններից մի քանիսը.
Ձյուդոյի պատանիների միջազգային մրցաշարում
Ձյուդոյի Հայաստանի մեծահասակների առաջնությունում
Հայաստանի սամբոյի եւ ձյուդոյի երիտասարդների առաջնություններում
Սամբոյի աշխարհի առաջնությունում