Սույն թվականի մարտի 11-ից ապրիլի 4-ը ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի առկա եւ հեռակա ուսուցման բակալավրի ավարտական կուրսերում կազմակերպվում է 2018-2019թթ. արտադրական պրակտիկան, որին մասնակցում է 163 ուսանող: Հեռակա ուսուցման համակարգի ուսանողների պրակտիկան հիմնականում կազմակերպվում է ԱԻՆ փրկարար ծառայության Երեւանի եւ մարզային փրկարար վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներում: Ուսանողների մի մասը պրակտիկա կանցնի ՃԿՊԱ-ում եւ «Լոռէ» փրկարարական ջոկատում:

Առկա ուսուցման բակալավրի չորս մասնագիտության (hրդեհային պաշտպանություն, փրկարարական գործ, ճգնաժամային կառավարում, քաղաքացիական պաշտպանություն) 59 ուսանող  արտադրական պրակտիկան անցնելու է ԱԻՆ փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումներում (ճգնաժամային կառավարման ազգհային կենտրոն, օպերատիվ կառավարման վարչություն, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոն), Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամում, Կարեն Դեմիճյանի անվան «Երեւանի մետրոպոլիտենում», Հայկական ատոմակայանում, «Զվարթնոց» օդանավակայանում: Կլինեն այցեր Ապարանի ջրամբար եւ Ողջաբերդի համայնքի սողանքային գոտի: