ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով հաստատված պլանի համաձայն, ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում 2019 թվականին կվերապատրաստվի 319 փրկարար:

Մարտի 4-18-ը վերապատրաստվում են ԱԻՆ փրկարար ծառայության մարզային հրշեջ-փրկարարական ջոկատների հերթափոխի պետերը՝ 15 հոգի: Դասընթացի տեւողությունը 80 ժամ է՝ 36 տեսական, 44 գործնական:

Թեմաներն են. հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ հետախուզության անցկացման, կապի կազմակերպման կարգերը, ավտոտրանսպորտային եւ երկաթուղային վթարների դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպումը, փոքր մեխանիզացիայի տեխնիկական միջոցների, գործիքների եւ սարքավորումների շահագործման կազմակերպումը, աշխատանքների անվտանգության ապահովումը, փրկարար ծառայողների ֆիզիկական պատրաստության նպատակը, խնդիրները, կազմակերպման առանձնահատկություններն ու իրավական ապահովումը, ֆիզիկական վարժությունների կատարման կանոնակարգման ցուցումներ եւ անվտանգության ապահովման խորհուրդներ, ջրից տուժածի դուրս բերման աշխատանքների կազմակերպում, հատուկ բարդության հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը, բարձրությունների վրա փրկարարական աշխատանքների կազմակերպում եւ իրականացում, շնչառական ապարատներով շնչառության համար ոչ պիտանի միջավայրում կատարվող փրկարարական աշխատանքների կազմակերպում եւ իրականացում, միջազգային փրկարարական արձագանքում:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ