ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավարության որոշմամբ, ՃԿՊԱ որակավորման բարձրացման ֆակուլտետը կազմակերպում է մեկօրյա սեմինարներ եւ 2-5-օրյա դասընթացներ: Այս տարվա պլանի համաձայն կկազմակերպվի 83 դասընթաց, որոնց կմասնակցի ավելի քան 2000 մարդ:

Փետրվարին կազմակերպվել է յոթ պլանային եւ մեկ արտապլանային դասընթաց՝ հանրակրթական դպրոցներում, պետական գերատեսչություններում, համայնքապետարաններում: Երեք դասընթաց արտագնա է՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեում«Էրեբունի» բժշկական կենտրոնում, Երեւանի մետրոպոլիտենում: Նախատեսված 185 հոգու փոխարեն դասընթացներին մասնակցել է 290 մարդ:

ՃԿՊԱ մասնագետները ներկայացրել են հետեւյալ զեկույցները. «Դպրոցներում աղետների ռիսկի նվազեզման կրթության հարցերը», «Դպրոցներում աղետների ռիսկի նվազեզման կրթության հարցերը»,  «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառներում պատրաստվածության բարձրացման հարցերը» եւ այլն:

Հունվարին կազմակերպված վերապատրաստումների մասին՝ այստեղ: