Մարտի 4-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացված քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան նվիրված մաս-ռեստլինգ մարզաձեւի միջբուհական ուսանողական առաջնությունում 11 մրցանակային տեղ, որից 5-ը՝ առաջին, զբաղեցրեցին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողները.

Կանանց մինչեւ 55 կգ քաշային կարգում առաջինը Ռոզա Սարիկյանն էր, մինչեւ 65 կգ քաշային կարգում՝ Գրետա Գեւորգյանը, մինչեւ 75 կգ քաշային կարգում՝ Մելանյա Ամիխանյանը:

Տղամարդկանց մինչեւ 70 կգ քաշային կարգում առաջինը Յուրի Սաքունցն էր, մինչեւ 95 կգ քաշային կարգում՝ Աշոտ Հովհաննիսյանը:

Հաղթողներից ոմանք հաջողությամբ ավարտելով ՃԿՊԱ բակավալրի կրթական ծրագիրը աշխատանքի են անցել ԱԻՆ համակարգում եւ զուգահեռ սովորում են ՃԿՊԱ մագիստրատուրայում: Օրինակ Աշոտ Հովհաննիսյանը ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի ինժեներասակրավորական օղակի հրամանատար է: Լուսանկարում պատվո պատվանդանի առաջին հարթակին հենց Աշոտն է:

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ