ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավարության որոշմամբ հաստատված պլանի համաձայն ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետը «Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում աղետների ռիսկի նվազեցման կրթության հարցերը» թեմայով վերապատրաստման դասընթաց է անցկացրել «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Նախատեսված 25 հոգու փոխարեն դասընթացին մասնակցել է 78 բուժաշխատող:

ՃԿՊԱ-ն ստացել է բժշկական կենտրոնի տնօրինության շնորհակալական նամակը: Կենտրոնի տնօրենը շնորհակալ է իրենց աշխատողների համար  դասընթաց կազմակերպելու համար:

Սա «Էրեբունի» բժշկական կենտրոնում առաջին դասընթացը չէր: Վերջին անգամ այստեղ «Բնակչության կենսաբանական պաշտպանություն» թեմայով վերապատրաստման դասընթաց էր կազմակերպվել անցած տարվա նոյեմբերին՝ «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի ուսանողների եւ դասախոսների համար: