ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները կմասնակցեն ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի և Փրկարար ծառայության համագործակցության շրջանակներում Ռուսաստանի դաշնությունում անցկացվելիք վերապատրաստման դասընթացներին:

Վերապատրաստման շրջանակներում Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնը (ՀՆՓԱԻԿ), Երևան քաղաքի, ինչպես նաև Լոռու, Սյունիքի, Տավուշի և Շիրակի մարզային փրկարարական վարչությունները ներկայացնող 10 փրկարարներ կմասնակցեն փետրվարի 14-ից ապրիլի 5-ը Սոչի քաղաքում անցկացվող «Սկզբնական փրկարարական պատրաստություն» թեմայով դասընթացներին:

Առավել մանրամասն՝ այստեղ