Փետրվարի 13-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինին: Հանդիպման նպատակն էր քննարկել Արտակարգ իրավիճակների նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետագա համագործակցության հեռանկարները:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինը շնորհավորեց Ֆելիքս Ցոլակյանին ԱԻ նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ և վերահաստատեց ՄԱԶԾ-ի կողմից ստանձնած պարտավորությունը՝ աջակցելու Հայաստանի կառավարությանը աղետների ռիսկի կառավարման ոլորտում արդյունավետ համակարգի ներդրման ուղղությամբ, ինչպես նաև փաստեց, որ արտակարգ իրավիճակների ոլորտում մի շարք ռազմավարական ուղղություններով երկու կառույցները բարեհաջող համագործակցում են:

Առավել մանրամասն՝ այստեղ