ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով հաստատված պլանի համաձայն, ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում 2019 թվականին կվերապատրաստվի 319 փրկարար:

Փետրվարի 11-22 հատվածում անցկացվում է վերապատրաստման այս տարվա առաջին դասընթացը ԱԻՆ Փրկարար ծառայության Երեւանի փրկարարական վարչության խմբի պետերի եւ խմբի հրամանատարների համար՝ ընդահուր 15 մարդ: 80-ժամյա դասընթացից 32 ժամը գործնական պարապմունքներ են:

Դասընթացների թեմաներն են. հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման հետոխուզության անցկացման կարգը, հրդեհաշիջման ուժերի եւ միջոցների հաշվարկ, փոքր մեխանիզացիայի, տեխնիկական միջոցների, գործիքների եւ սարքավորումների շահագործման կազմակերպումը, աշխատանքների անվտանգության ապահովումը, փլուզված շինություններում փրկարարական աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը, հատուկ բարդության հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը, ջրից տուժածի դուրս բերման աշխատանքների կազմակերպումը, բարձրահարկ շինությունների եւ կոնստրուկցիաների վրա փրկարարական աշխատանքների իրականացման աշխատանքների կազմակերպումը եւ անվտանգության կանոնների ապահովումը, բուսածածկ եւ անտառային տարածքներում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը, միջազգային փրկարարական արձագանքում:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ