ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Մարզերի, համայնքների եւ կազմակերպությունների աղետների ռիսկի կառավարման պլանների կառուցվածքը սահմանելու եւ մշակելու մասին» կառավարության որոշման նախագիծ:

ԱԻՆ-ում վստահ են, որ մարզի եւ համայնքի ղեկավարները, տեղական ինքնակառավարման մարմինները, որոշում ընդունողները պետք է պարբերաբար զբաղվեն թե տեխնածին, թե բնական աղետների ռիսկերի հարցերով: Աղետներին առաջինն արձագանքում են հենց տեղական իշխանությունները եւ երբեմն ստիպված են լինում ստանձնել պատասխանատվություններ` չունենալով անհրաժեշտ միջոցներ:

Առավել մանրամասն՝ այստեղ