Փետրվարի 4-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր, փ/ծ գնդապետ Գեւորգ Հովակիմյանը եւ փրկարարական ֆակուլտետի դասախոս, փ/ծ մայոր Հարություն Ղազարյանը վերապատրաստման արտագնա դասընթաց են անցկացրել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի համար: Դասընթացին մասնակցել է ավելի քան 50 մարդ:

ՃԿՊԱ մասնագետները ներկայացրել են շինությունների հրդեհային անվտանգության պահանջները, հրդեհաշիջման առաջնային միջոցները, հակահրդեհային ինքնաշխատ համակարգերը, հրդեհի դեպքում շինությունից մարդկանց տարահանման կազմակերպման առանձնահատկությունները: